Ֆուտբոլի Իտալիայի չեմպիոն և գավաթակիր «Ինտերն» ու «Միլանն» ընկերական հանդիպում են անցկացրել Ավստրալիայում։ Գրանցվել է 1:1 հաշիվը:
53-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է «Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։ Պատասխան գոլը 84-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է Կրիստոֆեր Նկունկուն։
37-ամյա Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին։