Արմավիրի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից 2 տուժած կա – armeniatoday.am

Արմավիրի մարզում Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհին՝ բենզալցակայանում, օգոստոսի 6-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու քաղաքացի է տուժել, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Տեղի ունեցած միջադեպի մասին ՆԳՆ -ն ժամը 12։25-ին է ահազանգ ստացել։

Shamshayn.com-ի տվյալներով՝ պատահարը տեղի է ունեցել հողի տակ տեղադրված բենզինի բաքի պայթյունից, 2 տուժած տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Leave a Comment