Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիազ Թիրմիզին:
Մեկնաբանելով Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ Բաքվի և Երևանի միջև լարվածության կարգավորման ֆոնին, ինչպես նաև Պակիստանում Հայաստանի առաջին դեսպանի նշանակումը՝ դիվանագետը շեշտել է, որ «Հայաստանը, Ադրբեջանը և Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ»։
«Մենք երկար տարիներ դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել Հայաստանի հետ, և ես շատ ուրախ եմ, որ վերջին իրադարձությունները հանգեցրին Հայաստանի հետ նորմալ շփումներ հաստատելու անհրաժեշտության ճանաչմանը», – նշել է Ֆեյսալ Նիյազ Թիրմիզին: