Դեսպան Արշամյանն ու Կլարա Բրոյերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի շուրջ

2026թ. օգոստոսի 4-ին կայացել է Հունգարիայում ՀՀ դեսպան Հայկակ Արշամյանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների հարցերով պետքարտուղար Կլարա Բրոյերի հանդիպումը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

«Դեսպան Արշամյանը և պետքարտուղար Բրոյերն անդրադարձել են Հայաստան-Հունգարիա երկկողմ օրակարգին, առանձնանշել կողմերի հանձնառությունը՝ առավել զարգացնել և ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը, և մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment