Ժամեր անց՝ հոսանքը վերականգնվել է․ ՀԷՑ-ը նոր հայտարարություն է տարածել • Tribune.am

Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը։ Այս մասին հայտնում են ՀԷՑ ՓԲԸ Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից։

«Ինչպես ժամեր առաջ տեղեկացրել էինք, էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում առաջացած վթարային իրավիճակով պայմանավորված՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք բնակավայրերում կիրառվել էին դիսպետչերական սահմանափակումներ, ինչի հետևանքով դադարեցվել էր էլեկտրամատակարարումը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետների և համակարգի օպերատորի կողմից իրականացված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում էլեկտրամատակարարումն արդեն ամբողջությամբ վերականգնվել է։

Շնորհակալություն ենք հայտնում բաժանորդներին ցուցաբերած համբերության և ըմբռնման համար»։

Leave a Comment