«Բարսելոնան» կարող է խառնել «Ռեալի» խաղաքարտերը

«Բարսելոնան» ուշադիր հետևում է Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է բանակցություններ սկսել տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» հետաքրքրությունն իսպանացի կիսապաշտպանի նկատմամբ առաջին հերթին պայմանավորված է Ֆրենկի դե Յոնգի վնասվածքով։

Կատալոնական ակումբն ուսումնասիրում է Ռոդրիի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունն ու մտադիր է անցնել գործնական քայլերի երկու պայմանի դեպքում. եթե ֆուտբոլիստն ինքը թիմին միանալու ցանկություն հայտնի, և եթե ակումբի ֆինանսական դրությունը թույլ տա իրականացնել գործարքը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռոդրին բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Խաղացողի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Transfermarkt-ը իսպանացու արժեքը գնահատում է 50 մլն եվրո։

Leave a Comment