2026 թվականի հուլիսի 30-ին Մասիսի դատարանում ստացվել է նոր քրեական գործ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու վերաբերյալ: Գործը մակագրվել է դատավոր Նարեկ Բեգլարյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Յ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ՊՆ ՀԿԶ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատում վերցվել է զինվարական հաշվառման և որպես զորակոչի ենթակա անձ, 2022 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում ճանաչվելով զինվորական ծառայության համար պիտանի պարտավոր լինելով՝ 2022 թվականի ձմեռային զորակոչին ներկայանալ զինկոմիսարիատ սակայն մինչև զորակոչի ավարտը չի ներկայացել զինկոմիսարիատ և խուսափել է պարտադիր զինվորական ծառայության՝ 2022 թվականի ձմեռային զորակոչից։
Յ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով։
Յ. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։