ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպայի հիմնական խնդիրներից մեկը համարել է անօրինական միգրացիան և էներգետիկան։
«Երկու բան սպանում է Եվրոպան։ Առաջինը՝ ներգաղթն է։ Երկրորդը՝ էներգետիկան», – ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս՝ կոչ անելով դադարեցնել միգրանտների հոսքը։
Որպես էներգետիկ խնդիրների օրինակ՝ ամերիկացի նախագահը նշել է Մեծ Բրիտանիան, որը, ըստ նրա, տիրապետում է աշխարհի ամենահարուստ էներգետիկ աղբյուրներից մեկին՝ Հյուսիսային ծովին, բայց ինչ-ինչ պատճառներով շարունակում է էներգիա գնել Նորվեգիայից՝ դատապարտելով իրեն «սնանկացման»։