Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը՝ գրական ժառանգության պահպանման և նոր որոնումների ճանապարհին․ «Հայագիտակ»

943 թվականին հիմնադրված Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական գործունեության հիմքում միշտ եղել են բոլոր դարաշրջանների հայ գրականության պատմության ուսումնասիրությունը, դասական հեղինակների ակադեմիական երկերի հրատարակումը, ինչպես նաև ժամանակակից գրողների ու բանաստեղծների ստեղծագործությունների վերլուծությունը։

Ինչպես նշում է ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը, կառույցը մշտապես համագործակցել է Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտի և լավագույն թարգմանիչների հետ։

Այժմ ինստիտուտը նոր որոնումների շեմին է․ պատրաստվում են Ավետիք Իսահակյանի երկերի ակադեմիական հատորները, ինչպես նաև նրա տիկնոջը նվիրված գրքի լույս ընծայմանը։

Գրական ժառանգության շարունակականությունն ապահովելու նպատակով ինստիտուտը պարբերաբար նշում է նաև հայ գրողների և բանաստեղծների հոբելյանները։

Leave a Comment