Դավոյան Արփոն տարակուսել է, թե ինչու է ընդդիմությունը մեծ ուշադրություն դարձրել «Լամա Ռուբոյի» թուրքական անցյալին՝ առարկայական, կառուցողական, քննադատական հարցեր ուղղելու փոխարեն հարցադրումներ անելով թուրքերի հետ ունեցած շփումների մասին:
Ի գիտություն Դավոյան Արփոյի ընդդիմությունն այդպես է վարվել, քանի որ դա հիմնահենքային նշանակության հարց է. եթե Ռուբոն շատ է սիլի-բիլի արել թուրքերի հետ, ապա նրան կառուցողական, առարկայական կամ քննադատական հարցեր հղելու իմաստն ինքնին վերանում է, քանի որ խիստ մեծ է հավանականությունը, որ նրան հավաքագրել են ու սարքել շպիոն՝ դրանից բխող բոլոր հետևություններով ու հետևանքներով: Հետևաբար՝ նախ պետք է պարզել Ռուբոյի իրական ինքնությունը ու հետո միայն փորձել նրան առարկայական հարցեր տալ՝ առարկայական պատասխաններ ստանալու ակնկալիքով:
Ցավոք, Ռուբինյան Ռուբոն թուրքերի միակ սիրելին չէ Ազգային ժոովում. բա Դավոյան Արփոն ու Կարապետյան Մարի՞շը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: