Կամավոր ատեստավորումը՝ մասնագիտական զարգացման և կրթության որակի բարձրացման հնարավորություն. «Դպրություն»

Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը։ Տարիներ շարունակ այս գործընթացն ապացուցել է, որ այն միայն գիտելիքների գնահատում չէ։ Այն հնարավորություն է մասնագիտական աճի, աշխատանքի արժևորման, սոցիալական բարելավման և, ի վերջո, կրթության որակի բարձրացման համար։ Ինչո՞ւ է կարևոր դիմել ատեստավորման հենց հիմա՝ այս փուլում։

Յուրաքանչյուր ուսուցիչ, ով որոշում է մասնակցել կամավոր ատեստավորման  գործընթացին, ներդրում է կատարում ոչ միայն սեփական մասնագիտական առաջընթացի, այլև իր աշակերտների կրթական արդյունքների և, ընդհանրապես, կրթական համակարգի զարգացման գործում։ Իսկ պետության կողմից նախատեսված խրախուսման մեխանիզմները ևս մեկ անգամ ընդգծում են, որ որակյալ և նվիրված աշխատանքը գնահատվում և արժևորվում է։

«Դպրության» տաղավարում է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։

Leave a Comment