Զելենսկին՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

Զելենսկին՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին


 

1lurer. Որքան ուժեղ ու անկախ լինեն նախկին Խորհրդային միության երկրները, այնքան Ռուսաստանի համար դժվար կլինի վերադառնալ նրան, ինչն արդեն քանդվել է՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը։


 


«Այդ գլուխոտրուկում առանցքային դեր է խաղում Ուկրաինան. նա ուզում է կոտրել մեզ: Եթե դա նրան հաջողվեր, ապա հետխորհրդային տարածքի մյուս երկրների հետ ավելի հեշտ կլիներ՝ բոլոր պետությունների հանդեպ ողջ հարգանքով հանդերձ։ Բոլորը դա գիտեն և բարձր են գնահատում Ուկրաինայի ներդրումը»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին:


 


Նա նաև նշել է, որ Ուկրաինան պետք է ամուր հարաբերություններ կառուցի անկախ Ադրբեջանի հետ։


 


«Մենք աջակցում ենք ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ճիշտ այնպես, ինչպես այս տարի մենք երկար տարիների դադարից հետո առաջին անգամ վերականգնեցինք կապերը Հայաստանի հետ»,- ասել է Զելենսկին, կարևորել նման հարաբերությունների պահպանումը:


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment