Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի օգոստոսի 3-ի կարգադրություններով՝ Գրետա Զորունցը և Արման Բարխուդարյանը նշանակվել են ԱԺ նախագահի խորհրդականներ։
Նույն կարգադրություններով Լուսինե Բեկչյանն ու Էլինա Իշխանյանը նշանակվել են Ազգային ժողովի նախագահի օգնականներ։
Այսպիսով, ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ռուբեն Ռուբինյանը կատարել է իր առաջին նշանակումները՝ իր աշխատակազմում ներգրավելով 4 անձի։
Նշենք, որ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ավարտից հետո նրա օգնականներն ու խորհրդականները նույնպես լքել էին զբաղեցրած պաշտոնները։