Տեղի է ունեցել Իրանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների հեռախոսազրույցը

1lurer.am  Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ Իբն Ռեզան Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ իսլամական պետությունները պետք է ցուցաբերեն իրական միասնություն՝ Իսրայելի «սադրիչ գործողությունները» կանխելու համար։


 


Իրանի պաշտպանության նախարարը կոչ է արել ստեղծել մուսուլմանական երկրների անվտանգության միասնական համակարգ և ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում անկայունության հիմնական գործոնն արտաքին ուժերի ներկայությունն է։


 


Բանակցությունների շրջանակում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակը, հրադադարի մասին համաձայնագրի իրականացման ընթացքը և Թեհրանի ու Անկարայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդման ուղիները:




Կարդացել են
2 անգամ

Leave a Comment