Հայաստանից ԵՄ երեք ամսում արտահանվել է 845 հազար ծաղիկ՝ ՌԴ արտահանման 1%-ից էլ պակաս

Վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանվել է 845 հազար հատ ծաղիկ և 10 տոննա ծաղկային արտադրանք։ Այս մասին հայտնել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Համեմատության համար նշվում է, որ 2025 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 96,2 միլիոն ծաղկային արտադրանք։

Այսպիսով, Եվրամիություն ներկայիս արտահանումը դեռևս կազմում է այդ ծավալի 1%-ից էլ պակաս։

Leave a Comment