Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչ

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչ


 


Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչ։ Այս մասին հրաման է ստորագրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Գևորգ Պապոյանը:


 


«Հիշեցնեմ, որ Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա և Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ընկերության բաժնետոմսերը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության»,- գրել է նա։


 


Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը:




Կարդացել են
3 անգամ

Leave a Comment