ԲՏԱ նախարարությունը դարձել է ՀՀ ամենահաջողված գերատեսչություններից մեկը

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյան գրում է.

«Մի քանի բան ունեմ ասելու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մասին։

ԲՏԱ նախարարության հետ շփվել եմ դեռևս 2021 թվականից։ Պետք է ասեմ, որ նախարարության մասին իմ առաջին տպավորությունները շատ մռայլ էին։ Այնպիսի զգացողություն էր, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն ուղղակի լքված էր։

Հինգ տարի անց ԲՏԱ նախարարությունը դարձել է ՀՀ ամենահաջողված գերատեսչություններից մեկը։ Չեմ սկսի թվարկել այդ հաջողությունների ամբողջ ցանկը, բայց կասեմ ամենակարևորը․ այսօր նախարարությունը համալրված է լավ մտածող, կրթված մասնագետներով, որոնք ամեն օր ցուցաբերում են առաջնորդություն և լցված են իրենց առաքելության ուժեղ զգացումով։

Եկեք մեր երախտագիտությունն արտահայտենք Մխիթար Հայրապետյանին՝ նրա կատարած հիանալի աշխատանքի համար։ Այս ամենը դժվար թե հնարավոր լիներ առանց նրա առաջնորդության և բացառիկ էներգիայի։ Մաղթենք Մխիթարին նոր Էվերեստների նվաճումներ»։

Leave a Comment