Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության նոր ղեկավար կնշանակվի Ռուստեմ Ումերովը

Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության նոր ղեկավար կնշանակվի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

ՌԲԿ-Ուկրաինայի փոխանցմամբ ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում Ուկրաինայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

«Եվ որպեսզի նրան ավելի շատ հնարավորություններ տրվի միաժամանակ զբաղվել հենց այս հարցերով՝ դիվանագիտությամբ, պաշտպանությամբ և ԱՄՆ-ի ու այլ գործընկերների հետ բանակցային գործընթացով, ինչպես նաև պատերազմից հետո բանակցություններով, Ումերովը կնշանակվի Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար», – ասել է Զելենսկին։

Leave a Comment