Մարոկկոյի Մաղրիբ Ատլետիկի ֆուտբոլիստ Ֆատեն Բեն Ամար Էլ Ազիզը մահացել է Իսպանիայի Սեուտա քաղաք լողալով գնալու փորձի ժամանակ, հաղորդում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով ակումբի հայտարարությանը։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա չի կարողացել հասնել իր նշանակման վայր՝ ծովային դժվար պայմանների և տարածքում անվտանգության ուժեղացված միջոցառումների պատճառով։
«Նա չէր փնտրում փառք կամ արկածներ, այլ ավելի լավ կյանք և ապագա, որը, նրա կարծիքով, սպասում էր իրեն սահմանի մյուս կողմում։ Նա ուզում էր նոր դուռ բացել իր ապագայի համար։ Նրա ճանապարհորդությունն ավարտվեց նախքան նա կհասներ իր նպատակակետին. նա մահացավ Սեուտա քաղաք հասնելու փորձի ժամանակ», – ասվում է հայտարարության մեջ։
Ուրբաթ օրը Սեուտայի քաղաքապետ-նախագահ Խուան Խեսուս Վիվասը հայտարարեց, որ վերջին 24 ժամվա ընթացքում Մարոկկոյից Սեուտա է մուտք գործել մոտ 60,000 մարդ: Հղում անելով իսպանական ոստիկանության աղբյուրներին՝ «20minutos» թերթը հաղորդել է, որ մոտ 53,000 միգրանտ կամավոր վերադարձել է Մարոկկո: