
Հունաստանում երկու հրշեջ ուղղաթիռներ են բախվել միմյանց՝ մայրաքաղաք Աթենքից հյուսիս-արևմուտք ավելի քան 100 տուն ավերած խոշոր հրդեհը մարելու գործողությունների ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի հրդեհների կառավարման ծառայությանը։
Վթարը տեղի է ունեցել Աթենքից արևմուտք Ատտիկա շրջանի Փսաթա տարածքում։
Ուղղաթիռներից մեկի անձնակազմը հայտնաբերվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Պաշտոնյաների խոսքով՝ շտապօգնության մեքենաները մեկնում են դեպքի վայր՝ նրանց դուրս տեղափոխելու համար։
Ինչ վերաբերում է երկրորդ ուղղաթիռին, հաղորդվում է, որ այն հայտնաբերվել է, և որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։
Ռեկորդային տապի և սակավ տեղումների ֆոնին՝ ամռան ընթացքում Եվրոպայում բազմաթիվ անտառային հրդեհներ են մոլեգնում։ Ֆրանսիայում հազարից ավելի մարդ է մահացել, հազարավորները՝ տարհանվել։
Ֆրանսիայում և Իսպանիայում ավերիչ հրդեհները վերջին օրերին թուլանալու նշաններ են ցույց տվել, սակայն փոխարենը Հունաստանում հարաբերական անդորրից հետո մի քանի անտառային հրդեհ է բռնկվել:
Հուլիսի 30-ին հաղորդվել էր, որ Հունաստանում երեք հրշեջ է մահացել հրդեհների հետևանքով։