
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին։ 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր խորհրդարանի առաջին նիստը մեկնարկել է օգոստոսի 2-ին։ Քանի որ անդրանիկ նիստի օրակարգը ներառում է մի շարք ծավալուն և հիմնարար հարցեր, աշխատանքները սովորաբար տևում են մի քանի օր։
Օգոստոսի 3-ի նիստի ընթացքում պատգամավորները կշարունակեն քննարկել խորհրդարանի ղեկավար կազմի` Ազգային ժողովի նախագահի և երեք փոխնախագահների ընտրության հարցերը։ Նիստերի օրակարգում են նաև մշտական հանձնաժողովների ստեղծումը, դրանց նախագահների նշանակումը։
Նիստում այսօր մեկնարկել են խորհրդարանի խոսնակի ընտրության քննարկումները։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը պաշտոնապես ներկայացրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը սեփական թեկնածուներ չեն առաջադրել, Ռուբեն Ռուբինյանը միակ հավակնորդն է։
9-րդ գումարման խորհրդարանն ունի 105 պատգամավոր, որտեղ մեծամասնություն է կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ ընդդիմադիր դաշտը ներկայացված է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներով։