
Նորընտիր Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր գնալու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի օրհնությունը ստանալու: Այդ մասին «Ազատության» հարցին ի պատասխան ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգոյանը՝ նշելով որ փաստորեն 9- րդ գումարման Ազգային ժողովը չի ստացել Վեհափառի օրհնությունը:
Ընդդիմությունը հակաօրինական, հակասահմանադրական քայլ է որակում Կաթողիկոսին չհրավիրելը:
Թեև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված է, որ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Ամենայն Հայոց կաթողիկոսն ու հանրապետության նախագահը, Գարեգին Երկրորդը նիստին ներկա չէ՝ նրան հրավեր չի ուղարկվել: Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այդպիսի դեպքն է: