
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ կուսակցության 64 պատգամավորներ երդվեցին ամեն ինչ անել քաղաքացիական համերաշխության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար, երբ ամեն օր իրենց կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից պառակտվում է հանրությունը, ատելություն է տարածվում, մարդկանց իրավունքները և ազատությունները բացահայտ կերպով ոտնահարվում են։ Ոչ ազատ, անարդար ընտրություններով ձևավորված խորհրդարանը լեգիտիմ չէ, այն չի արտահայտում Հայաստանի ժողովրդի կամքը»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան