Մեկնարկում է Հայաստանի Հանրապետության իններորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր խորհրդարանն անցնում է իր լիազորությունների կատարմանը։
Անդրանիկ նիստի ընթացքում նորընտիր 105 պատգամավորները կստանան իրենց պատգամավորական մանդատները և կտան Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդումը։
Իններորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ, որտեղ կայուն մեծամասնություն ունի 64 մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ ընդդիմադիր դաշտը զբաղեցնում են «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատով և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատով։
Առաջիկա ժամերի ընթացքում պատգամավորները կձևավորեն հաշվիչ հանձնաժողով, կընտրեն Ազգային ժողովի նախագահին, երեք փոխնախագահներին, ինչպես նաև խորհրդարանական մշտական հանձնաժողովների ղեկավարներին։