Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ

Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ, հայտնում է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։

Ուրբաթ օրը Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC) հայտնել է, որ Նեապոլից 10 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ։ Նեապոլում շենքերին աննշան վնասներ են հասցվել։

«Ծառայության (քաղաքացիական պաշտպանության – խմբ.) ղեկավար Ֆաբիո Չիցիլիանոյի գլխավորած ճգնաժամային կենտրոնի նիստի ժամանակ տուժածների թիվը թարմացվել է՝ 21», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը նշել է, որ տուժածներից երկուսը գտնվում են ծանր վիճակում։

Leave a Comment