Կորսիկայի ասամբլեան բանաձև է ընդունել՝ պահանջելով ազատել հայ գերիներին

Կորսիկայի ասամբլեան բանաձև է ընդունել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։

Պատգամավորները նաև վերահաստատել են արցախահայության՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան հայրենիք անվտանգ և անարգել վերադառնալու իրավունքը։ Գերիների նկատմամբ իրականացվող դատավարություններն ասամբլեան անվանել է կամայական։

Հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն սկսվել էր հունիսի 9-ին։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին  20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։

Leave a Comment