ՀԱՊՀ-ն կիրականացնի 350 տան տեխնիկական գնահատում և ներդրումային կարգի էներգետիկ աուդիտ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկել է SAFER  ծրագրի շրջանակում իրականացվող նոր նախաձեռնությունը։ ՀԱՊՀ-ի և Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման հայաստանյան ներկայացուցչության միջև ստորագրվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որի շրջանակում համալսարանի մասնագիտական թիմը կիրականացնի 350 բնակելի տան տեխնիկական գնահատում և ներդրումային կարգի էներգետիկ աուդիտ։

Ծրագիրն իրականացվելու է Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Աշխատանքները կընթանան երկու փուլով։ Նախ մասնագետները կկատարեն բնակելի տների տեղազննություն և տեխնիկական գնահատում՝ ուսումնասիրելով շենքերի կառուցվածքային վիճակը, անվտանգության ռիսկերը և էներգաարդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Գոռ Վարդանյանի խոսքով ծրագրի նպատակն է ոչ միայն խրախուսել վերականգնվող էներգետիկան և էներգետիկ ռեսուրսների առավել արդյունավետ ծախսին, այլ նաև աջակցել բնակչության թիրախային խմբին, ինչպես նաև խրախուսել նորարարության տարածումը։

Առաջին փուլի արդյունքների հիման վրա հետագայում կիրականացվեն ներդրումային կարգի էներգետիկ աուդիտներ։ Կգնահատվեն էներգիայի սպառման առանձնահատկությունները, վեր կհանվեն էներգախնայողության և վերականգնվող էներգիայի կիրառման հնարավորությունները, իսկ յուրաքանչյուր տնային տնտեսության համար կմշակվեն անհատական առաջարկություններ և նախնական ներդրումային բյուջեներ։

Leave a Comment