Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվել


Հասարակություն


Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին ազգությամբ ռուս, ՀՀ քաղաքացի տղայի մարմին է հայտնաբերվել։  Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Քննչական կոմիտեից

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով»,-ասել են ՔԿ-ից։


Դեպքի մասին ահազանգը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հուլիսի 30-ին, ժամը 17։50-ի սահմաններում։


 


Leave a Comment