Սևանի ափին ընթացող «Seaside Startup Summit»-ի շրջանակում երեկ անցկացվել է «Mining Innovation Summit»-ը։ Միջոցառումը մեկ հարթակում էր համախմբել հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և պետական կառույցների ներկայացուցիչներին։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել արտադրական գործընթացների թվայնացման, անվտանգության համակարգերի արդիականացման և տեղական ստարտափների լուծումները խոշոր արտադրություններում ներդնելու հնարավորությունները։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի խոսքով՝ ստարտափ հարթակը լավ հնարավորություն է ցույց տալու, թե ինչպիսի նորարարական տեխնոլոգիաներ են այսօր կիրառվում հանքարդյունաբերության մեջ և ինչպես կարող են նոր գաղափարները նպաստել ոլորտի տեխնոլոգիական վերազինմանը։