Ղազախստանում հուլիսի 21-29-ին կայացած «Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարին մանսկացել են նաև Հայաստանի ներկայացուցիչներ:
Մրցաշարի «Masters» խմբում Հայաստանի հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 6-րդ տեղը: Նույն խմբում հանդես է եկել նաև ՖԻԴԵ-ի վարպետ Միքայել Մանվելյանը, ով վաստակել է 4 միավոր: «Open» խմբում Սեդրակ Մաթևոսյանը վաստակել է 4.5 միավոր: