Շրջայց՝ Արարատի մարզի առողջապահական հաստատությունների շինարարական հրապարակներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանի հետ շրջայց է կատարել Արարատի մարզի առողջապահական հաստատությունների շինարարական հրապարակներ։ Նրանց ուղեկցել են նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի և կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պատասխանատուները։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեի լրատվականից։

Պաշտոնյաները հետևել են Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքին։
Շինարարական աշխատանքները շարունակվում են, կատարվում են նաև ներքին հարդարման, արտաքին բարեկարգման աշխատանքներ։ Կոմիտեի նախագահը շինարարական աշխատանքների վերաբերյալ որոշ դիտարկումներ է կատարել՝ հանձնարարելով շտկել։

Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացվում է նաև Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցման ծրագիրը, որն ավարտական փուլում է։ Եղիազար Վարդանյանը հանձնարարել է շտկել հարդարման աշխատաքներում նկատված որոշ թերություններ։ Ընթանում են ներքին հարդարման, սանիտարատեխնիկական սարքավորումների տեղադրման, ինչպես նաև լրացուցիչ ասֆալտապատման աշխատանքներ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment