Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» կմրցի Շվեյցարիայի «Սյոնի» հետ:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոնը հաղթել էր մոլդովական «Զիմբրուին» (1:1, 2:1): Շվեյցարական ակումբը 5:1 հաշվով պայքարից դուրս է թողել Բելառուսի ԲԱՏԷ-ին (1:1, 4:0):
Երրորդ փուլի առաջին հանդիպումները տեղի կունենա օգոստոսի 6-ին, պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց: