
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նարեկի հետ մեր առաջին հանդիպումը սկսվեց Մշո բարբառով, ինչը միանգամից ամուր հիմք և վստահություն ստեղծեց մեր միասնական պայքարի համար։
Ունենալով նույն արմատները՝ մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում լինել գաղթական, վերապրել ցեղասպանություն, գիտենք հայրենիքի գինը և թե ինչ է նշանակում դրա կորուստը։
Նարեկ Կարապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները ոչինչ չեն փոխելու նրա պայքարի մեջ։
Մենք պայքարել ենք և շարունակելու ենք պայքարել մինչև հաղթանակ, քանզի այլ տարբերակ պարզապես չկա։ Չպայքարել նշանակում է կորցնել մեր սուրբ հայրենիքի այս վերջին պատառիկը»։
Աղբյուրը` Դավիթ Մանուկյան