Գնդակի հետևից մտել էր ջուրը․ 9-ամյա տղան խեղդվել է լճակում


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքային շրջանում 9-ամյա դպրոցական է խեղդվել լճակում՝ գնդակը ջրից վերցնելու փորձի ժամանակ։ Դեպքի մասին հայտնել է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը։

Նախնական տվյալներով՝ երեխան ընկերների հետ ֆուտբոլ էր խաղում թիվ 2 (Յուժնի) լճակի ափին, երբ գնդակը հայտնվել է ջրում։ Տղան մտել է ջուրը՝ այն վերցնելու համար, սակայն ափից մոտ հինգ մետր հեռավորության վրա սկսել է խեղդվել և այլևս չի կարողացել դուրս գալ։

Փրկարարները դեպքի վայրում ջրից դուրս են բերել 2017 թվականին ծնված երեխայի մարմինը։

Նշվում է, որ լճակը նախատեսված չի եղել լողանալու համար և այնտեղ փրկարարական կայան չի գործել։

Դեպքի առթիվ կատարվում է ստուգում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ծնողներին կոչ է արել երեխաներին երբեք առանց հսկողության չթողնել ջրային տարածքների մոտ և լողալու համար ընտրել միայն հատուկ կահավորված ու վերահսկվող վայրեր։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment