Ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը All Out Fighting-ի YouTube-յան ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում մենամարտել UFC-ի նախկին չեմպիոն Ջոն Ջոնսի հետ։
«Դա այլ մարզաձև է, այլ իրավիճակ», – ասել է Ուսիկը՝ ընդգծելով, որ նման մենամարտն անհնար է համարում։
Ավելի վաղ Ուսիկը հայտարարել էր, որ հրաժարվում է ծանր քաշային կարգում WBC, WBA և IBF վարկածներով չեմպիոնական գոտիներից, սակայն չի պատրաստվում ավարտել մարզական կարիերան։ Հրապարակման համաձայն՝ ուկրաինացի բռնցքամարտիկն անցկացրել է 25 մենամարտ, տարել 25 հաղթանակ, որոնցից 16-ը՝ նոկաուտով։