Երբ երաժշտությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև ճակատագիր։ Արամ Մերանգուլյանի անվան 100-ամյա անսամբլում տասնամյակներ շարունակ ոչ միայն հայկական մեղեդիներ են ծնվել, այլև իսկական սիրո պատմություններ։ Նույն անսամբլի ու ընտանիքի անդամները միասին են կիսում ոչ միայն կյանքի ուրախություններն ու դժվարությունները, այլև նույն բեմն ու նույն ծափահարությունները։