Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Լեհաստանի թիմին: Հաղթական միավորը վաստակել է միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը:
Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանի, ՖԻԴԵ-ի վարպետներ Վաչե Հովակիմյանի և Ռուդոլֆ Փաշիկյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։ 4 խաղափուլից հետո մեր թիմը 3-րդ տեղում է։