Փաշինյանը տեղյակ է, թե Աննա Հակոբյանի հասցեին ինչ սպառնալիքներ են եղել

Փաշինյանը տեղյակ է, թե Աննա Հակոբյանի հասցեին ինչ սպառնալիքներ են եղել

30 հուլիսի 2026 – 16:35 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տեղյակ է, թե Աննա Հակոբյանի հասցեին ինչ սպառնալիքներ են եղել:

Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։

«Կարծում եմ՝ իրավապահները հանցագործության դեպք պարունակող ցանկացած դեպքի պարտավոր են արձագանքել և արձագանքում են»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:

Նա հավելել է, որ պետք չէ ժխտել, որ դա կախված է նաև հայտարարությունների տեսանելիությունից:

«Հնարավոր է ինչ-որ մի քաղաքացի իր էջում այդ թվում գրի և տեսանելիության խնդիր լինի։ Այսինքն՝ սոցիալական ցանցերում պարզ է, որ որոշ մարդկանց գրածներն ավելի տեսանելի են, որովհետև մամուլն է հետո դա տիրաժավորում և այլն, և այլն, և դա դառնում է ավելի տեսանելի, և արձագանքն էլ համապատասխանաբար էլի դառնում է ավելի տեսանելի։ Ինչ վերաբերվում է՝ տեղյակ եմ արդյոք՝ ինչ սպառնալիքների մասին է խոսքը. այո՛, տեղյակ եմ»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք է տվել Աննա Հակոբյանի՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների վերաբերյալ հրապարակմանը։

Leave a Comment