«Հերթական կանաչ ծառերի սպանդը՝ Նոր Նորքում»․ Էդուարդ Հայրումյան

«Հերթական կանաչ ծառերի սպանդը՝ Նոր Նորքում»․ Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հերթական կանաչ ծառերի սպանդը Նոր Նորք վարչական շրջանում, իրականացված Երևանի Կանաչապատում ՀՈԱԿ-ի կողմից։
Սա տեղի է ունեցել հուլիսի 21-ին, Թևոսյան փողոցում։ Ծառերը հատվել են ոչ թե նրա համար, որ չոր են, այլ այս շենքի կառուցապատողը դիմել է կանաչապատմանը, որ իր շենքին սազական չեն այս ծառերը և դրա փոխարեն ինքը այլ ծառեր կտնկի, բայց ստեղ ուշադրություն՝ ինքը առանց սրանք հատելու էլ պարտավոր էր խնամել, կանաչապատել դիմացի տարածքը։
Կանաչապատում ՀՈԱԿ-ն էլ, որպես իր ամենասիրելի զբաղմունք, հաճույքով գնացել և փրթել է բոլոր ծառերը։
Զարմանալիա, որ Շամշյանը չի նկատում, ոնց են «չար» ակտիվիվիստները խանգարում, որ Բեգոյանի հիմնարկը հատի չոոոր և փԴած ծառերը»։

Leave a Comment