«Թակիր իմ դուռը» սերիալի աստղը կանչվել է դատախազություն

«Թակիր իմ դուռը» սերիալի աստղը կանչվել է դատախազություն

Թուրք դերասան Քերեմ Բյուրսինը, որը հայտնի է «Թակիր իմ դուռը» («Постучись в мою дверь») սերիալում Սերքան Բոլադի դերով, կանչվել է դատախազություն՝ ցուցմունք տալու Ahbap բարեգործական կազմակերպության վերաբերյալ իրականացվող հետաքննության շրջանակում։

Քերեմ Բյուրսինի հետ միասին ցուցմունք պետք է տան նաև դերասանուհիներ Բերնա Լաչինը, Էդա Էջեն, Ֆարահ Զեյնեփ Աբդուլլահը և Իրեմ Հելվաջիօղլուն։ Միևնույն ժամանակ, թուրքական աղբյուրները չեն հայտնում դերասանների ձերբակալության կամ նրանց մեղադրանք առաջադրելու մասին։ Գործը քննվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, խարդախության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման հոդվածներով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment