Մ-17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է հայրենիք: Բաքվում ոսկե մեդալ նվաճած Ջանես Նազարյանը մեկնաբանել է հաղթանակը
«Նպատակս, բնականաբար, չեմպիոն դառնալն էր, և դրա համար մեծ աշխատանք էի տարել։ Կարծում եմ՝ ամեն ինչ ընթացավ մեր պլանավորած գծով։ Որոշ սխալներ եղան, որոնք կարող էին խանգարել այդ ճանապարհին, բայց, ի վերջո, կարողացա պատվով հասնել նպատակիս»,- ասել է Ջանես Նազարյանը։
Նրա խոսքով՝ ստացած տպավորությունները շատ լավն են, և ինքն ուրախ է, որ կարողացել է ուրախացնել հայ ժողովրդին ու բարձր պահել Հայաստանի դրոշը։
«Հաղթանակի նկատմամբ 100 տոկոս վստահություն չկար, սակայն մարզչիս հանգստությունն ինձ էլ էր հանգստացնում։ Նա անընդհատ ոգևորում էր ինձ, իսկ ես, հիշելով իմ կատարած աշխատանքը, չէի կասկածում ուժերիս»,- նշել է չեմպիոնը։