
Գառնիի քարերի սիմֆոնիայի տարածքում հայտնաբերվել է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգիս եկեղեցում:
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Վահե Ապիկյանը անհետացել է` գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է դառնալ ճգնավոր:
Ուրարակիր Թովմաս Առաքելյանն էր հայտնել, որ երեկ առավոտյան Վահեն դուրս է եկել տնից առանց որևէ մեկին տեղյակ պահելու և չի վերցրել որևէ իր՝ բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է՝ գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր: