Նիկոլ Փաշինյանն, այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցին, հավաստիացրեց՝ երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել։
«Բայց մեր դիրքորոշումը նույնն է. դա մեր սեփականությունն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով։ Այլընտրանք չկա սրան: Այդ հարցը պետք է լուծվի, ես ուզում եմ շատ հստակ լինի։
Մենք ուզում ենք հարցը լուծել բարեկամական ձևով։ Բայց նաև դե յուրե կարող է հարց ծագի, որ որոշումներ կայացնենք։ Եթե անհամաձայնություն կա, կգնանք արբիտրաժով կքննարկենք»,- ասաց Փաշինյանը։