ԵՄ-ն ուժեղ ճնշում կգործադրի Հայաստանի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի Ռուսաստանի հետ․ ԵԽ պատգամավոր

Եվրամիությունը ուժեղ ճնշում կգործադրի Հայաստանի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի Ռուսաստանի հետ և միանա պատժամիջոցներին: Այս մասին Известия-ին հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնանդ Կարթհայզերը։

«Հայաստանի վրա ուժեղ ճնշում կգործադրվի, որպեսզի նա այնուամենայնիվ ընդունի նման միջոցներ: Հուսով եմ, որ Հայաստանը կդիմանա նման ճնշմանը և առաջին հերթին հոգ կտանի սեփական շահերի մասին: Հայաստանը պետք է Արևմուտքի հետ համագործակցությունը դիտարկի որպես երկարաժամկետ նախագիծ և միևնույն ժամանակ չպետք է ձեռնարկի որևէ բան, որը կարող է էլ ավելի ապակայունացնել կամ թուլացնել նրա դիրքը տարածաշրջանում», — ասել է քաղաքական գործիչը, ով նախկինում ընդգրկված է եղել Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեում:

Ընդ որում, եվրապատգամավորը կարծում է, որ Երևանը պարտավոր չէ հետևել ԵՄ պահանջներին: Այնուամենայնիվ, ներկայիս կառավարությունը մարտահրավեր է նետում Հայաստանի վաղեմի հարաբերություններին Ռուսաստանի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, մոտեցնելով իր դիրքորոշումները ԵՄ քաղաքականությանը։

Եվրապատգամավորը նշում է, որ ԵՄ-ն իրականում ի վիճակի չէ որևէ էական աջակցություն ցուցաբերել ճգնաժամի դեպքում: Բրյուսելն օգտագործում է Հայաստանին իր սեփական քաղաքական նպատակների համար՝ Ռուսաստանի վրա հարձակվելու նպատակով, բայց հնարավորություն չունի պաշտպանելու Երևանին նման քաղաքականության հնարավոր բացասական հետևանքներից։

Leave a Comment