Նիկոլը Հայաստանի դերը չի՞ գերագնահատում



Սպիտակ ցիլոն գլխին քաշած Նիկոլը հայտարարել է, թե այն, ինչ որ կատարվում է Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններում, առավելապես ԵԱՏՄ պրոբլեմն է, քանի որ եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես կա, այսինքն՝ ԵԱՏՄ-ն «կաթվածահար» մնա, ապա ինքը կանխատեսում է, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը:
 
Արևմուտքում որոշ շրջանակներ Հայաստանի մեջ այժմ տեսնում են պոտենցիալ՝ նպաստելու ԵԱՏՄ-ի փլուզմանը, և Նիկոլը չի էլ թաքցնում իր կողմից վարվող քաղաքականության վերջնանպատակը: Բայց արդյոք նա չի՞ գերագնահատում ՌԴ-ի հետ անգամ ընդհանուր սահման չունեցող Հայաստանի դերը՝ հատկապես նկատի ունենալով այն, որ ԵԱՏՄ-ի հիմքը Ռուաստան-Ղազախստան համագործակցությունն է, առանց որի ԵԱՏՄ-ն իսկապես կփլուզվի. ԵԱՏՄ-ն, ըստ էության, ռուս-թյուրքական դաշինք է:
 
Իրականում փաստ է, որ Հայաստանի մասնաբաժինը ԵԱՏՄ ընդհանուր տնտեսության մեջ աննշան տոկոս է կազմում, իսկ հաշվի առնելով աշխարհագրորեն Հայաստանի կտրվածությունը մատակարարումների ընդհանուր շղթայից՝ Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից լոգիստիկ-տնտեսական հարված չի դառնալու: Այսինքն՝ յուրատեսակ կույրաղու կարգավիճակ ունեցող Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից ոչ մի շոշափելի հետևանքներ չի ունենալու Մոսկվայի համար, մինչդեռ հայտնի չէ, թե ինչ է լինելու Հայաստանի հետ՝ երկիր, որի բարեկեցության առյուծի բաժինը հենց ԵԱՏՄ-ում գտնվելու շնորհվ է գեներացվում:
 
Այլ բան է հարցի քաղաքական կողմը. Նիկոլի այսօրինակ դիրքորոշումը կարող է դառնալ այն քաղաքական նախադեպը, որն անցանկալի դոմինոյի էֆեկտ կառաջացնի ԵԱՏՄ-ի աշխարհաքաղաքական ընկալման և հեղինակության հարցում՝ թուլացնելով դրա դիրքերը ու կասկածներ սերմանելով որոշ անդամ երկրների սրտերում: Թերևս հենց քաղաքական գործոնի վրա էլ Արևմուտքն արել է իր խաղադրույքը՝ քսի տալով Նիկոլին Ռուաստանի, բայց հատկապես Հայաստանի դեմ՝ ի փառս թուրքերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment