Հուլիսի 29-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18:36-ին, մեկնարկել է հուլիսյան լիալուսինը, որն առավել տեսանելի է դարձել գիշերային ժամերին, լիալուսինն աստղագիտության և ազգագրության մեջ հայտնի է «Եղջերուի լուսին» անվանումով, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Տարվա յուրաքանչյուր լիալուսին ունի իր յուրահատուկ անվանումը, որը պատմականորեն կապված է տվյալ սեզոնին բնորոշ բնական երևույթների հետ, նշել է նա։
«Եղջերուի լուսին» անվանումը գալիս է Հյուսիսային Ամերիկայի բնիկների ավանդույթներից: Հենց հուլիս ամսին են արու եղջերուների նոր եղջյուրները սկսում ինտենսիվ աճել՝ ամենամյա թափվելու գործընթացից հետո։ Բնության օրինաչափությունների հետ կապված այս երևույթն ունի նաև իր սիմվոլիկ նշանակությունը։
Եղջյուրների ամենամյա այս նորացումն ու ակտիվ աճը բնության մեջ խորհրդանշում է աճ, կենսական ուժ և բնության զարթոնք։
