Ինչո՞ւ է Նիկոլը հենց «Նավակ Ճոճողին» առաջ մղում



Պարզվում է՝ Նիկոլն ուզում է  «Նավակ Ճոճողին» սարքել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար: «Նավակ Ճոճողին», պատկերացնո՞ւմ եք…
 
Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրի, բայց հատկապես հսկայական անվտանգային մարտահրավերների առաջ կանգնած Հայաստանի համար նմանատիպ պաշտոնն առանցքային նշանակություն ունեցողներից մեկն է: Նիկոլն այդ կարևորագույն պաշտոնին նշանակում է մի հոգու, որը բացի այն, որ հասցրել է Գյումրիում խայտառակվել՝ լրագորղի հետ խոսելիս հայոհյանքներ տեղալով ու իրեն վերջին փողոցայինի պես դրսևորելով, դեռ մի բան էլ, մեղմ ասած, չի փայլում յուր ուղեղով. նույնիսկ ՔՊ-ում կարելի էր գտնել մի քանի այլ կուսակցականի, որոնք իրենց մտավոր ունակություններով ու կոմպետենտությամբ մի քանի ագամ կգերազանցեին «Նավակ Ճոճողին». անվտանգության և պաշտպանության ոլորտը պահանջում է խորը մասնագիտական գիտելիքներ, բանակաշինության, ռազմավարական պլանավորման և միջազգային ռազմաքաղաքական հարաբերությունների ըմբռնում: Հանձնաժողովի ղեկավարը պետք է կարողանա արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն իրականացնել ուժային կառույցների նկատմամբ: Գաբրիելյան Վիլենը կարողանալո՞ւ է անել այդ ամենը: Նիկոլը չի՞ հասկանում,որ նման ընտրությունը պարունակում է լրջագույն ինստիտուցիոնալ ռիսկեր, քանի որ հանգեցնելու է այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության կտրուկ անկմանը, ինչն էլ ազդելու է ուժային կառույցների աշխատանքի ընդհանուր որակի վրա:
 
Ամեն ինչ էլ շատ լավ հասկանում է, ու հենց այդ պատճառով է, որ հենց Վիլենին է նշանակել նման պատասխանատու պաշտոնի: Նշանակել է իրեն հավատարիմ մեկի, ով հաճույքով ոլորտը կքանդի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment