Մոտոցիկլետ լվանալիս երեխան էլեկտրահարվել է


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի Բելգորոդի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 11-ամյա տղան մահացել է էլեկտրահարվելու հետևանքով, երբ լվանում էր իր մոտոցիկլը։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային քննչական կոմիտեն։

Նախնական տվյալներով՝ երեխան հուլիսի 28-ի երեկոյան օգտագործել է բարձր ճնշման լվացող սարք, որը միացված է եղել երկարացման լարին։ Աշխատանքի ընթացքում նա էլեկտրահարվել է և մահացել տեղում։

Ինչպես հայտնում է Past.am-ը, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով։ Քննիչները նշանակել են անհրաժեշտ փորձաքննություններ և շարունակում են պարզել ողբերգության բոլոր հանգամանքները։

Նշվում է, որ սա վերջին օրերին Ռուսաստանում գրանցված էլեկտրահարման միակ մահացու դեպքը չէ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յակուտսկում 15-ամյա դպրոցականը մահացել էր բջջային հեռախոսը լիցքավորելու ընթացքում ստացած էլեկտրահարման հետևանքով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment