Շաբաթական մոտ 50 դոլար էինք աշխատում․ Յուրա Մովսիսյանը՝ մանկության տարիների և ԱՄՆ տեղափոխվելու դժվարությունների մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական «СЭ»-ին տված հարցազրույցում անկեղծացել է իր մանկության, ԱՄՆ տեղափոխվելու դժվարությունների մասին։ Մովսիսանի ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, երբ նա 12 տարեկան էր։

Յուրան նշել է, որ արագ է սովորել լեզուն, ավելի դժվար է եել ծնողների համար։

«Ծնողներս աշխատում էին երկու տեղ, նրանց համար հեշտ չէր։ Բայց ես ու եղբայրս էլ առաջին տարում գումար էինք վաստակում սուպերմարկետում. օգնում էինք հաճախորդներին տոպրակները դրամարկղից հասցնել մինչև մեքենաները։

Շաբաթական մոտ 50 դոլար էինք աշխատում։ Բայց ընտրություն չկար. պետք էր օգնել ընտանիքին։ Դա հիմա է, որ 12 տարեկան երեխան չի աշխատում, այլ տեսանյութեր է նկարում սոցցանցերի համար։ Այն ժամանակ ամեն ինչ այլ էր»,-նշել է Յուրան։

Leave a Comment