
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պենզայի մարզում և Ուդմուրտիայի Սարապուլ քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստների վրա։ Երկու օբյեկտներում էլ հրդեհներ են բռնկվել, աշխատակիցները տարհանվել են։
Պենզայի մարզի նահանգապետ Օլեգ Մելնիչենկոյի խոսքով՝ Պենզայում տարհանվել է պահեստի մոտ 200 աշխատակից, մեկ մարդ վիրավորվել է։ Պենզա քաղաքի ղեկավար Օլեգ Դենիսովը հայտարարել է, որ հրդեհից առաջացած ծուխը կարող է տարածվել դեպի քաղաք։ Նա բնակիչներին խորհուրդ է տվել սուր հոտի առաջացման դեպքում փակել պատուհանները և կրճատել դրսում գտնվելու ժամանակը, հատկապես՝ երեխաների հետ։